Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական ԱԹՍ–ն Կրասնոգորսկում հարվածել է բնակելի շենքի, երկու մարդ է վիրավորվել

Կրասնոգորսկի Նարոդնոյե Օպոլչենիե փողոցում գտնվող բնակելի տան վրա անօդաչուն է ընկել, այրվել է 17-րդ հարկի բնակարանը։ Շենքից մոտ 100 մարդ է տարհանվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Երկու մարդ է տուժել Կրասնոգորսկում, որտեղ ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է բնակելի շենքի։ Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։
Ինչպես նշել է մարզպետը, անօդաչուն հարվածել է Կրասնոգորսկի Նարոդնոյե Օպոլչենիե փողոցում գտնվող բնակելի շենքին, հրդեհվել է 17-րդ հարկի բնակարանը։ Հրշեջներն արագ մարել են 20 քառակուսի մետր տարածքի վրա բռնկված հրդեհը։ Շենքից մոտ 100 մարդ է տարհանվել, այդ թվում՝ 30 երեխա։
Հրշեջ մեքենան Կրասնոգորսկում
«Երկու մարդ է տուժել։ 34-ամյա տղամարդը ձեռքի և ոտքի բեկորային վնասվածքներ է ստացել։ Այժմ նա հիվանդանոցում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հոսպիտալացվել է նաև 29–շաբաթական հղի (սուր ռեակցիա սթրեսի նկատմամբ)», – իրTelegram– ալիքում գրել է Վորոբյովը։
Շտապօգնության մեքենա
ՌԴ ՊՆ–ն այսօր հայտարարել է, որ ՌԴ ՀՕՊ միջոցներն անցած գիշեր ոչնչացրել են 20 ուկրաինական ԱԹՍ, որոնց մեծ մասը՝ Կուրսկի մարզի վրա։
«Հունիսի 24-ի գիշերը ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռատիպ 20 ուկրաինական անօդաչու, որից 14-ը՝ Կուրսկի մարզի վրա։ Երկու անօդաչու խոցվել է Մոսկվայի մարզի վրա, մեկական անօդաչու էլ Բելգորոդի, Բրյանսկի, Օրյոլի և Սմոլենսկի մարզերի վրա», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։