Տեղումներ չեն գրանցվի. եղանակի տեսություն

Նոյեմբերյան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 24-28-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հունիսի 24–ի ցերեկը կլինի 28–30 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +22...+24 աստիճան: