Բորիս Մուրազին դատի է տվել Աննա Հակոբյանին. ի՞նչ է պահանջում

Մուրազին ասել է, որ Աննա Հակոբյանից բռնագանձվելիք գումարը կօգտագործվի «շատ կարևոր գործի համար»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին դատի է տվել Նիկոլ Փաշինյանի կնոջը` Աննա Հակոբյանին։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Մուրազին պահանջում է, որ Աննա Հակոբյանը հերքի իր տարածած «զրպարտչական, կեղծ տեղեկությունները», ներողություն խնդրի և վճարի 2 մլն դրամ։

«Սա անձնական հարց չէ ինձ համար։ Նա տասնյակ մարդկանց մասին կեղծիքներ է տարածել, զրպարտել է հոգևորականներին, կեղտոտագույն գրառում է արել նաև իմ մասին։ Ես դատական հայց եմ ներկայացնում իր դեմ և ստիպելու եմ Փաշինյանի ընտանիքի անդամին պատասխան տալ իր հակահասարակական վարքի համար»,–«Հրապարակին» ասել է Մուրազին։

Նա նշել է նաև, որ անակնկալ ունի. Փաշինյանի կնոջից բռնագանձվելիք գումարն անձնական նպատակներին չի ծառայեցնելու: Այն, ըստ Մուրազիի, կօգտագործվի «շատ կարևոր գործի համար», որի մասին կհայտնի մոտ օրերս։
Պետական ուղղաթիռ, ահռելի միջոցներ. ի՞նչ ռիսկեր է պարունակում «Կրթվելը նորաձև է» արշավը