ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Սպասվում է, որ Իրանից ներկայացուցչական պատվիրակություն կմասնակցի Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովին։ Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։
Նրա խոսքով՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է իր մասնակցությունը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, իսկ համաժողովին սպասվում է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբակի, Իրանի հակամենաշնորհային մարմինների ղեկավարների և այլ պաշտոնյաների մասնակցությունը։
Հիշեցնենք, որ Իրանը որպես դիտորդ երկիր է մասնակցում է և՛ ԵԱՏՄ գերագույն խորհրդի և՛ Եվրասիական միության այլ հարթակների նիստերին։
Եվրասիական տնտեսական համաժողովը կանցկացվի հունիսի 26-27-ը Մինսկում։