ՀԱԷԿ–ի արտադրած էներգիան ապագայում կարող է թանկանալ. ՀԾԿՀ պաշտոնյան` նոր օրինագծի մասին

Հայկական ԱԷԿ-ի էլեկտրաէներգիան ամենաէժանն է հանրապետությունում, և ներկայում, ի շահ հասարակ քաղաքացիների, դրա վաճառքը բիզնեսին սահմանափակված է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հայաստանում քննարկվում է նոր օրինագիծ, որը հաշվի է առնում երկարաժամկետ հեռանկարում ատոմակայանի էլեկտրաէներգիայի թանկացումը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյան
Նրա խոսքով՝ նախագծի շուրջ քննարկումները նախնական փուլում են։
Ուլիխանյանը հիշեցրեց, որ Հայաստանում գործող իրավաբանական անձինք արդեն անցել են էլեկտրաէներգիայի լիբերալ գնումներին (ոչ «Հայաստանի էլեկտրական ցանցերից», այլ այլընտրանքային վաճառողներից): Բայց ինչ վերաբերում է էլեկտրաէներգիա արտադրողներին, այսինքն՝ էլեկտրակայաններին, ապա այստեղ առևտուրը մինչև վերջ ազատականացված չէ, և դա իր պատճառն ունի։
Հայաստանում արևային կայանների և փոքր ՀԷԿ-երի սակագները մինչև 2026-ը գրեթե չեն փոխվի
Հայկական ԱԷԿ-ից և Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի էլեկտրաէներգիան համեմատաբար էժան է, և եթե այն ամբողջությամբ դուրս բերվի շուկա, ապա խոշոր ընկերությունները (հանքեր, արտադրություններ և այլն) անմիջապես կգնեն այն, ըստ այդմ՝ հասարակ քաղաքացիները կստանան ավելի թանկ էլեկտրաէներգիա։ Այդ պատճառով տվյալ կայանները ազատ վաճառքի են հանում արտադրվող էներգիայի 10%-ից քիչ ծավալը։
Այնուամենայնիվ, թե՛ ատոմակայանը, թե՛ Սևան-Հրազդան հիդրոկասկադը զգալի ներդրումներ են կատարում, որոնք արդյունքում չեն կարող չանդրադառնալ դրանց էլեկտրաէներգիայի ինքնարժեքի վրա։ Մասնավորապես, ատոմակայանն այժմ արտադրում է հանրապետության ամենաէժան էլեկտրաէներգիան, սակայն ապագայում նոր էներգաբլոկի կառուցման հսկայական ծախսերն անխուսափելիորեն կբարձրացնեն արտադրանքի գինը։
«Ռոսատոմ սերվիսը» 1500 տոննա նոր սարքավորում է տրամադրել Հայկական ԱԷԿ-ին
Ուլիխանյանը հավելեց, որ հաշվի առնելով վերը նշվածը՝ ատոմակայանից և Սևան-Հրազդան կասկադից էժան էլեկտրաէներգիա պահեստավորելու հարցը հնարավոր է` կորցնի արդիականությունը։