Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն

Հունիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր և վաղը կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Հիդրոօդերևութաբանների կանխատեսումներով` հունիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 22-23-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես այսօր և վաղը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Հունիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանգստություն շարժման մեջ և ներկված երկիր. Ստենինի անվան միջազգային մրցույթի կարճ ցանկը