Հունիսի 22-ի գիշերը մշակութային-պատմական մեծ ծրագիրը ներկայացվել հանրահավաք-ռեքվիեմով և էպիկական ռազմապատմական վերարտադրությամբ, հայտնում է Sputnik Բելառուսը:
Վոկալ-թատերական շոուին մասնակցել են Բելառուս և ռուս արտիստներ Մաքսիմ Դրոզդը, Զառան, Դենիս Մայդանովը, Վլադիմիր Գոստյուխինը, Ալեքսանդրա Գայդուկը, «Բելառուսներ» խումբը, իսկ «Լյուբե» խումբը դարձել է հեդլայներ։
Բրեստի ամրոցում վերստեղծել են հերոսամարտը
© Sputnik / Виктор Толочко
Անմար կրակի մոտ ծաղիկներ դնելուց և Բրեստի ամրոցի Կոբրինի ամրությանը հարող դաշտում մեկ րոպե լռությունից հետո բառացիորեն րոպե առ րոպե վերստեղծել են վերջին խաղաղ երեկոյի և պատերազմի առաջին օրվա իրադարձությունները: Այս տարի 84-ամյա վաղեմության իրադարձությունները վերստեղծելու էին եկել ավելի քան 500 վերստեղծողներ Բելառուսից, Ռուսաստանից, Լիտվայից, Լատվիայից և Էստոնիայից:
Բրեստի ամրոցում վերստեղծել են հերոսամարտը
© Sputnik / Виктор Толочко
Բրեստի ամրոցը դարձել է գերմանական զորքերի առաջին թիրախը ԽՍՀՄ ներխուժման ժամանակ 1941 թ-ի հունիսի 22-ին: Ամրոցի հերոսական պաշտպանությունը, որը տևել է մի քանի շաբաթ, դարձել է սովետական զինվորների քաջության և տոկունության խորհրդանիշ ու արժանացել «Հերոս ամրոց» կոչմանը, որը ԽՍՀՄ-ում գերազանցության ամենաբարձր աստիճանն է:
Հիտլերականները մոտ մեկ ամիս չեն կարողացել գրավել ամրոցը։ Դրա համար ամրոցի վրա նետվել է 1800 կիլոգրամանոց «Սատանա» ավիառումբ։ Այն ժամանակ դեռ ոչ ոք չգիտեր, որ երեք տարի անց հաջողությամբ իրականացված հարձակողական «Բագրատիոն» գործողության արդյունքում Կարմիր բանակը կազատի Բելառուսը և զավթիչներին կվռնդի սահմանից այն կողմ։ Մեկընդմիշտ: