Իրանում 5.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Իրանի հյուսիսում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 21:49-ին։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Սեմնան քաղաքից արևմուտք՝ 35 կմ հեռավորության վրա։
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Մեր ժամանակների ամենամեծ բնապահպանական աղետները. լուսանկարներ