ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Նախորդ օրվա ընթացքում ռուսական զորքը ազատագրել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոնիկոլաևկա բնակավայրը։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ բնակավայրը վերահսկողության տակ է վերցրել «Կենտրոն» զորախումբը։
Խմբավորման ստորաբաժանումներն առաջխաղացում են ունեցել դեպի Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության խորքերը։
Ուկրաինական ուժերը պարտություն են կրել ԴԺՀ–ի Նովոսերգեևկա, Պետրովսկոյե, Գրոդովկա, Կրասնոարմեյսկ և Ռուսին Յար բնակավայրերի շրջաններում։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ զրույցի ժամանակ հայտարարել էր, որ Կիևի համար իրավիճակը կարող է վատթարանալ, եթե Ուկրաինայի իշխանությունները չցանկանան նստել բանակցությունների սեղանի շուրջ և պայմանավորվել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։