Իրանը մտադիր է իրավական քայլեր ձեռնարկել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի դեմ

Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավարը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին կոչ է արել «կատարել իր իրավական պարտականությունները»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Իրանըմտադիրէ իրավական քայլեր ձեռնարկել ի պատասխան ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի անգործության՝ կապված Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածների հետ: Դա հետևում է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամիի նամակից, որն ուղղված Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Անհրաժեշտ է կատարել Ձեր իսկ իրավական պարտականությունները՝ անմիջապես դադարեցնելով ձեր անգործությունը և դատապարտելով իսրայելական ռեժիմի ագրեսիան, որոնք հակասում են միջազգային իրավունքի բոլոր նորմերին։ Ակնհայտ է, որ Իրանն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի իր ինքնիշխան իրավունքները պաշտպանելու համար և համապատասխան իրավական քայլեր կձեռնարկի, հատկապես ձեր կողմից անգործության դեմ»,- ասված է նամակում:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։