Իրանում հինգ մարդ է ձերբակալվել իսրայելական հետախուզության հետ համագործակցության համար

Նշվում է, որ ձերբակալությունն իրականացվել է Լուրեստան նահանգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Ուժայինները Իրանի հարավ-արևմուտքում հինգ մարդ են ձերբակալել իսրայելական հետախուզության՝ «Մոսադի» հետ համագործակցության համար։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) տեղական վարչությանը։
«Լուրեստան նահանգի ԻՀՊԿ հետախուզությանը հաջողվել է հայտնաբերել և ձերբակալել դավաճանների շարքից հինգ մարդու, որոնք ծրագրում էին կատարել «Մոսադ» ծառայության առաջադրանքները», – հայտնել է գործակալությունը։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։