5-7 աստիճանով կտաքանա. եղանակի տեսություն

Վաղվանից տեղումները մի քանի օրով կդադարեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօրկեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հունիսի 19-20-ին, 21-22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 4-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 18-21-ին կբարձրանա 5-7 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում հունիսի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կհասնի + 28–ի։
Թռիչքի մեջ քարացած գեղեցկություն. Մեծ և Մարիինյան թատրոնների արտիստները` երևանյան բեմում