Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ–ն հարձակվել է Դոնեցկի վրա. կան զոհեր և վիրավորներ

Մեկ բնակելի շենք ամբողջությամբ ավերվել է։
Sputnik
Ուկրաինայի զինված ուժերն առավոտյան հարվածել են Դոնեցկի այն շրջանին, որտեղ գտնվում են միայն քաղաքացիական օբյեկտներ և խաղաղ բնակիչներ։
ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինի խոսքով՝ վիրավորվել է 14 մարդ։ Նա մանրամասնել է, որ հարվածը հասցվել է ամերիկյան HIMARS հեռահար հրթիռներով։
Կերչի բնակիչ է ձերբակալվել Կիևին ՌԴ ԶՈւ–ի օբյեկտների տվյալները փոխանցելու համար. ԱԴԾ
Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինի խոսքով՝ կան նախնական տեղեկություններ զոհվածների մասին, նրանց թիվը ճշտվում է։
Բնակելի շենքն ամբողջությամբ ավերվել է, վնասվել են կոմունալ ծառայություններ և մեքենաներ։ Հրթիռների կտորներ են ընկած գետնին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։