ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որԹեհրանի օդանավակայանում իրանական երկու F-14 օդանավ է ոչնչացրել, որոնց խնդիրներից էր նաև իսրայելական օդուժի որսալը:
«ՌՕՈւ-ն հարձակվել և Թեհրանի օդանավակայանում ոչնչացրել է իրանական երկու F-14 Ինքնաթիռ, որոնք նաև նախատեսված էին ռազմական օդանավերը (իսրայելական - խմբ.) որսալու համար», - ասված է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Իսրայելը հայտարարել է, որ իրանական հարվածներից զոհվել է ավելի քան 20 մարդ, վիրավորվել են ավելի քան 600-ը: Իր հերթին Իրանը հայտնում է ավելի քան 220 զոհերի և ավելի քան 1,2 հազար տուժածների մասին: