ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Խերսոնի մարզում Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված տղամարդու է ձերբակալել։ Պարզվել է, որ ՌԴ քաղաքացին թաքստոցից ինքնաշեն պայթուցիկ սարք է վերցրել՝ մարզային վարչակազմի պաշտոնյաներից մեկի մեքենան պայթեցնելու նպատակով։
Քրեական գործեր են հարուցվել ահաբեկչական գործողություն կատարելու փորձի և պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի անօրինական շրջանառության հոդվածներով։
Կադրերում երևում է` ինչպես է տղամարդը ուսապարկը դնում հին «Ժիգուլիի» բեռնախցիկը, գնում դաշտ, մեքենան թողնում այնտեղ, վերցնում ուսապարկը և ինչ–որ տեղ շարժվում մասնավոր տների արանքով։ Այդ պահին ուժայինները բռնում են նրան, պառկեցնում գետնին, ձեռքերը ոլորում և ձեռնաշղթա հագցնում։