Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է, որ հարվածներ է հասցրել Իսրայելի հետախուզական կենտրոնի ուղղությամբ

ԻՀՊԿ-ում հստակեցրել են, որ հունիսի 15-ի երեկոյան իրականացված հարձակումները «Ճշմարիտ խոստում 3» գործողության երրորդ ալիքն են եղել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Իսրայելի հետախուզական կենտրոնների ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԻՀՊԿ հայտարարությանը։
«ԻՀՊԿ ռազմատիեզերական ուժերը, ի պատասխան սիոնիստական ռեժիմի այսօրվա հանցագործությունների, հրթիռների կիրառմամբ հարվածների նոր ալիք են հասցրել Իսրայելի հետախուզական կենտրոնների ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
ԻՀՊԿ-ում հստակեցրել են, որ հունիսի 15-ի երեկոյան իրականացված հարձակումները «Ճշմարիտ խոստում 3» գործողության երրորդ ալիքն են եղել:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։
Վերջին տվյալներով` իսրայելա-իրանական հակամարտության հետևանքով Իրանում 220 մարդ է մահացել, վիրավորվել է ավելի քան 900-ը, Իսրայելում կա 18 զոհ և 414 վիրավոր։