ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Երեկ երեկոյան ուժեղ պտտահողմը Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։
Տեղեկությունը հայտնում են համայնքապետարանից։
ՆԳՆ փրկարար ծառայությունից էլ հայտնել են, որ հունիսի 14-ին Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում դիտվել է քամու ուժգնացում՝ 17-32 մ/վ արագությամբ, ինչի հետևանքով վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր՝ վնասելով մոտակայքում կայանած ավտոմեքենաներ։
Վնասի նախնական չափերն ուսումնասիրվում են։