Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարը. ՀԺ

Հունիսի 10-ին նա հրաժարական էր ներկայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Կալանավորվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»։
Նախնական տեղեկություններով` Մկրտչյանը ձերբակալվել է թաղապետարանի աշխատակիցներից մեկին ծեծելու համար։
Հունիսի 10-ին նա հայտարարել էր իր լիազորությունները դադարեցնելու մասին շեշտելով, որ աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշումն անձամբ է կայացրել՝ պայմանավորված անձնական հանգամանքներով։
Նշենք, որ Ռազմիկ Մկրտչյանը վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականին՝ 26 տարեկանում։