Ապարանը հոսանքազրկված է, դադարեցվել է նաև գազամատակարարումը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Ապարանը հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը։ Տեղեկությունը հայտնում են Արագածոտնի մարզպետարանից։
Քամու վնասներն Ապարանում
Տեղում այս պահին աշխատում է ՆԳՆ փրկարար ծառայությունը, մարզպետի գլխավորությամբ աշխատում են նաև Արագածոտնի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների մասնագետները։
Հ.Գ. «Վեոլիա Ջուրն» ավելի ուշ հայտնեց, որ քամու հետեւանքով «Ապարան» պոմպակայանի հոսանքազրկման պատճառով, հունիսի 15-ին ժամը 18:00-ից մինչև հունիսի 17-ը ժամը 16:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Նիգավան, Կայք գյուղերի ջրամատակարարումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ուժգին քամին վնասներ է հասցրել Ապարանում ու Լուսագյուղ գյուղում։
1 / 4

Քամու վնասներն Ապարանում

2 / 4

Քամու վնասներն Ապարանում

3 / 4

Քամու վնասներն Ապարանում

4 / 4

Քամու վնասներն Ապարանում