Ապարանում ուժգին քամին վնասներ է հասցրել տներին ու ավտոմեքենաներին։ Սոցցանցերի օգտատերերը հայտնում են նաեւ մի քանի տուժած բնակիչների մասին։
ՆԳՆ փրկարարական ծառայությունը հայտնել է, որ այսօր ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։
ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին էլ ուժգին քամին էլ վնասներ է հասցրել Գյումրիում ու Արթիկ համայնքում։