Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ, այդ թվում՝ 1 երեխա

Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ, հայտնում են Արագածոտնի մարզպետարանից։
Վնասվածք ստացած անձանցից 3-ը չափահաս են, մեկը երեխա է։ Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնություն, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, կյանքին սպառնացող վտանգներ չկան։
ՆԳՆ-ն էլ հայտնում է, որ վնասվել են 21 շենք-շինությունների տանիքներ, 19 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենա, տապալվել է 15 ծառ և 8 էլեկտրական սյուն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ուժգին քամին վնասներ է հասցրել Ապարանում ու Լուսագյուղ գյուղում։ Ապարանը հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը։