Դուբայի «Dubai Marina» թաղամասում 67-հարկանի բնակելի շենքում գիշերը բռնկված հրդեհը մարվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կրակը մարելու համար մոտ վեց ժամ է պահանջվել։
Տարհանվել է 3820 բնակիչ, տուժածներ չկան:
Հրդեհի պատճառը դեռևս չի նշվում, հայտնի է, որ կրակը բռնկվել է վերին հարկերում: