ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 13-ին կեսօրից հետո, 14-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 13-ին էլ կշարունակի բարձրանալ ևս 2-4 աստիճանով։
Օդի ջերմաստիճանը հունիսի 13-ին էլ կշարունակի բարձրանալ ևս 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում հունիսի 13-ին երեկոյան ժամերին, 14-17-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հունիսի 13-ի ցերեկը կլինի 33-35 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +25...+27 աստիճան։