«Ավելի լավ է` ռուսերեն ասեմ»․ լեգենդար «հնդկացին»` «Եվրասիա–Կինոֆեստ» փառատոնի մրցանակակիր

Պարգևատրումը տեղի է ունենում Ֆրունզեի անվան այգու ամառային թատրոնում:
Sputnik
Սոչիում այսօր ամփոփում են հունիսի 7-ին մեկնարկած «Եվրասիա Կինոֆեստի» արդյունքները: «Կինեմատոգրաֆի զարգացման գործում ավանդի համար» մրցանակը ստացել է լեգենդար կասկադյոր և կինոդերասան Գոյկո Միտիչը՝ ԽՍՀՄ գլխավոր «հնդկացին», որն այսօր դարձավ 85 տարեկան:
«Ավելի լավ է ռուսերեն ասեմ»,-ասել է Միտիչը, երբ Ջանիկ Ֆայզիևը որոշել է նրա համար անգլերեն թարգմանել:
Սոչիում ամփոփել են «Եվրասիա Կինոֆեստը». ի՞նչ մրցանակներ են ստացել հայ ռեժիսորները
«Երբ հանդիսատեսն ինձ ասում է` շնորհակալություն իմ մանկության համար, դա լավագույն պարգևն է իմ գործի դիմաց»։
Պատմության և ավանդական արժեքների պահպանման համար «Եվրասիա» ՀԿ-ի հատուկ մրցանակին արժանացել է բելառուս կինոռեժիսոր Վլադիմիր Լուցկին՝ «Սուրբ Եփրոսինիայի վանքը» ֆիլմի համար: