ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ մարդիկ հաճախ են իրեն ասում շնորհակալություն հայտնում է «Հերոս մայր» կոչումը վերականգնելու համար, մինչդեռ այդ հարցում պետք է գնահատել Մոսկվայի բազմազավակ ընտանիքների ասոցիացիայի ղեկավար Նատալյա Կարպովիչի ջանքերը։
«Հիշում եմ, թե ինչպես երեք տարի առաջ նա ելույթ ունեցավ պետական խորհրդի նիստում։ Շնորհակալություն Ձեր համառության և նպատակներին հասնելու ունակության համար՝ հանուն մարդկանց և նրանց բարեկեցության», - ասել է նա պետական մրցանակների դափնեկիրների և աշխատանքի հերոսների պարգևատրման արարողության ժամանակ։
Այսօր Նատալյա Կարպովիչը դարձել է իրավապաշտպան գործունեության ոլորտում մրցանակի դափնեկիր:
Նշենք, որ 2022 թվականի հունիսին Պուտինը «Ծնողական փառք» շքանշանով պարգևատրված բազմազավակ ընտանիքների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Ռուսաստանի իշխանությունները մտադիր են վերականգնել խորհրդային տարիներին գոյություն ունեցող «Մայր հերոս» պատվավոր կոչումը։