Ըմբիշ Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դարձավ Եվրոպայի չեմպիոն

Ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում առաջինն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik․ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնությունում ըմբիշ Հայկ Մանուկյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հունահռոմեական ոճի 60 կգ քաշային կարգում հանդես եկող Հայկը ժամանակից շուտ 11-3 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ալի Նազարովին:
«Հայկ Մանուկյանը տուշեով հաղթեց ադրբեջանցի Նազարովին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն»,- նշված է ֆեյսբուքյան էջում։
Մինչև եզրափակիչը Մանուկյանը ժամանակից շուտ հաղթել էր բոլոր մրցակիցներին՝ 9-0 (Իսրայել), 8-0(Հունգարիա), 8-0 (Գերմանիա) և 9-0(Իտալիա)։

Ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում առաջինն է։
Նշենք, որ այսօր չեմպիոն էր դարձել նաև 51 կգ քաշային կարգում հանդես եկող Մարատ Աճեմյանը։