ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակելի շենքերից մեկում պայթյունից բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը դարձել է 2։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։
ՆԳՆ–ից հայտնեցին նաև, որ բնակիչներից 3–ի որոնողական աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք` այսօր առավոտյան Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են նաև բնակարաններ կից մուտքից։ Դեպքից անմիջապես հետո հայտնի էր դարձել, որ կա մեկ զոհ, 10 տուժածի տեղափոխել են հիվանդանոց։