ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Նովգորոդի մարզում ուկրաինական հատուկ ծառայությունների 28-ամյա գործակալի է ձերբակալել, որը պատրաստվում էր պայթեցնել հասարակական գործչի, ռազմական հատուկ գործողության վետերանի մեքենան։
«Ուկրաինայի քաղաքացին Վելիկի Նովգորոդի թաքստոցից վերցրել է ինքնաշեն պայթուցիկ սարքը՝ ռազմական հատուկ գործողության վետերանին պատկանող մեքենան պայթեցնելու նպատակով, և ահաբեկչական հարձակում նախապատրաստելու ժամանակ ձերբակալվել է ԱԴԾ աշխատակիցների կողմից»,,– ասված է հաղորդագրությունում։
Դրանից առաջ տղամարդը երկու մեքենա է հրկիզել, հետախուզել տարածաշրջանի կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների օբյեկտները և տվյալներ հավաքել ռազմարդյունաբերության աշխատակիցների մասին։
Քրեական գործ է հարուցվել, նրան մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում։