Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. եղանակի տեսություն

Վարդ
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 11-13-ի կեսօրից հետո, 14-ի և 15-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 11-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 11-14-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հունիսի 11-ին, 12-14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 12-15-ի երեկոյան և 15-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հունիսի 11-ի ցերեկը կլինի 29-31 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +21....+23 աստիճան։