Իրանի հարավում հրդեհ է բռնկվել մեթանոլի պահեստարանում, երեք մարդ է մահացել։ Այս մասին հայտնել է Բուշեր նահանգի անհետաձգելի բժշկական օգնության ղեկավար Հասան Մուսավին։
«Այս պահի տվյալներով` 3 զոհ կա, 10 տուժած», - ասել է նա։
Մուսավին նշել է, որ հաշվի առնելով հրդեհի մասշտաբները՝ բժիշկները կարծում են, որ տուժածների թիվը կավելանա։
Բոլոր տուժածները շտապ տեղափոխվել են մոտակա բժշկական կենտրոններ։ Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։