Երևանի հին շենքերի սեփականատերերին կպարտավորեցնեն պահպանել դրանց պատշաճ տեսքը

Մասնավորապես կարգելվի վերակառուցել այդ շենքերը կամ ինքնակամ փոխել դրանց ճակատային մասը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Երևանի հին շենքերի սեփականատերերին կպարտավորեցնեն պահպանել դրանց պատշաճ տեսքը։ Ազգային ժողովում ՀՀ 2024 թ. պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով` նման կետ է նախատեսված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի նոր խմբագրությամբ, որն այժմ քննարկվում է կառավարությունում և շուտով կներկայացվի խորհրդարան: Մասնավորապես, ըստ նրա, կարգելվի վերակառուցել այդ շենքերը կամ ինքնակամ փոխել դրանց ճակատային հատվածը։
Ի՞նչ է արվում, որ հորդառատ անձրևից հետո Երևանն անանցանելի չդառնա. ՏԿԵ նախարարի պատասխանը

«Օրենքն ընդունելու դեպքում մենք կարող ենք պարտավորեցնել սեփականատերերին պահպանել ոչ միայն շենքերի արտաքին տեսքը, այլև շատ այլ անհրաժեշտ պարամետրեր»,– ասաց Ավինյանը:

Նա նշեց, որ Երևանի փոքր կենտրոնում գտնվող պատմական շենքերի զգալի մասը տարբեր տարիներին քանդվել է, դրանց տեղում կառուցվել են բազմահարկ շենքեր, իսկ որոշները գտնվում են վթարային վիճակում։
Տրոլեյբուսներ չբերելը չի կարող արդարացվել բոյկոտով. նախկին պաշտոնյան հուշում է փողի տեղը