Լոս Անջելեսում գործող կառավարության ներգաղթի քաղաքականության դեմ բողոքի ակցիայի մասնակիցները ճայթուկներ են նետել ոստիկանության վրա։ Անվտանգության ուժերը պատասխանել են ռետինե փամփուշտներով։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ մութն ընկնելուց առաջ ցուցարարներն օգտագործել են շշեր և ինքնաշեն առարկաներ, իսկ ավելի ուշ` ճայթուկներ։
Անվտանգության ուժերին հաջողվել է ցուցարարներին բաժանել փոքր խմբերի։ Բողոքի ցույցերը շարունակվում են։
Հիշեցնենք` հունիսի 7–ից ԱՄՆ–ում մարդիկ ցույցեր են անում` բողոքելով միգրացիոն նոր քաղաքականությունից։ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանությունը (ICE) հունիսի 7-ին անօրինական միգրանտներին հայտնաբերելու գործողություն է իրականացրել Լոս Անջելեսի կենտրոնում, գործողությունը վերաճել է ցուցարարների հետ բախումների: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քաղաք է մտցրել Ազգային գվարդիայի 300 զինվորական և սպառնացել է 500 ծովային հետևակ ուղարկել։
Վերջին տվյալներով՝ երեկ Լոս Անջելեսում բողոքի ցույցերի ժամանակ առնվազն 27 մարդ է ձերբակալվել։