Իրանը հայտարարել է, որ Իսրայելի հրթիռային ծրագրի հասանելիություն է ստացել

Ստացված փաստաթղթերի մի մասը վերաբերում է երկակի նշանակության գիտատեխնիկական նախագծերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Իրանը Իսրայելի հրթիռային ծրագրի հասանելիություն է ստացել և նախատեսում է այդ տվյալների մի մասը փոխանցել հակաիսրայելական խմբավորումներին։ Այս հայտարարությունն արել է Իսրայելի հետախուզության նախարարությունը:
«Tasnim» գործակալությունը հունիսի 7-ին հայտնել էր, որ Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարարությունը ենթադրաբար ստացել է Իսրայելի ատոմային ոլորտի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերի լայն ցանկ: Հաջորդ օրը Իրանի տեղեկատվության նախարար Իսմայիլ Խաթիբը փաստաթղթերը բնութագրեց որպես «հետախուզական տեղեկությունների մի ամբողջ գանձարան», որը թույլ կտա ամրապնդել երկրի հարձակողական ներուժը:
Իսրայելից հայթայթած տեղեկության շնորհիվ Իրանը կարող է ամրապնդել ռազմական ներուժը. նախարար
«Ստացված տվյալների մյուս մասը կապված է ռազմական և հրթիռային ծրագրերի (Իսրայելի. խմբ.), ինչպես նաև երկակի նշանակության գիտատեխնիկական նախագծերին առնչվող տեխնիկական փաստաթղթերի հետ»,-ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Նախարարությունը հայտնել է, որ իրանական հետախուզության ստացած փաստաթղթերը պարունակում են Իսրայելի միջուկային ռազմական ծրագրի, ինչպես նաև գործող և ապագա ծրագրերի, այդ նախագծերում ներգրավված գիտնականների և ղեկավարների մասին տվյալներ:
ՄԱԳԱՏԷ-ն Իսրայելին է փոխանցել Իրանից ստացված գաղտնի տվյալները. ԶԼՄ