Իմպիչմենտի մասով բանակցություններ կլինեն «Հայաստան» դաշինքի և «Պատիվ ունեմ»–ի միջև

ՀՀ երրորդ նախագահի խոսքով` իրենք շախ ենք հայտարարել միմիայն այսօրվա իշխանություններին, ուրիշ շախ հայտարարելու ֆիգուր չունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Իմպիչմենտի մասով բանակցություններ կլինեն ԱԺ «Հայաստան» դաշինքի և «Պատիվ ունեմ» խմբակցության միջև։ Այս մասին դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Այս պահին Ռոբերտ Քոչարյանի հետ չենք բանակցում։ Մենք շախ ենք հայտարարել միմիայն այսօրվա իշխանություններին, ուրիշ շախ հայտարարելու ֆիգուր չունենք»,–ասաց Սարգսյանը։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք ՀՀ երրորդ նախագահը կոմպրոմատներ ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ և միայն հարմար պահին է օգտագործելու, Սարգսյանը բացասական պատասխանեց։
«Ոչ, ի՞նչ կոմպրոմատներ։ Այսինքն այս 7 տարվա ընթացքում ամեն ինչ շատ լավ է եղե՞լ և լրացուցիչ կոմպրոմատների կարիք կա՞։ Ես ժամանակին հետաքրքիր ձայնագրություն հրապարակել եմ, բայց, ցավոք սրտի, շատ քչերին հետաքրքրեց դա»,–ասաց Սարգսյանը։
Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուի ընտրությանը, լրագրողը Սարգսյանին հարց ուղղեց, թե ինչո՞ւ հենց Դավիթ Համաբարձումյանը, ՀՀ երրորդ նախագահն էլ պատասխանեց` որովհետև նա արժանի է, նա իվիճակի է այդ ուղղությամբ լուրջ պայքար մղելու։