Անվտանգության Դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են ԼԺՀ-ի Սվատովսկի սահմանամերձ շրջանի մի բնակչի, որը Կիևին տվյալներ է փոխանցել ՌԴ բանակի մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գերատեսչությանը։
Պարզվել է, որ ԼԺՀ Սվատովսկի շրջանի բնակիչը ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների տեղակայման վայրերի մասին տվյալներ է փոխանցել Ուկրաինայի հատուկ ծառայություններին։
Նշվում է, որ տղամարդը ձերբակալվել է։ Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 276-րդ հոդվածի հատկանիշներով (լրտեսություն)։ Հետաքննություն է ընթանում։