Շուտով ՀՀ–ում կգործարկվի վիրտուալ SIM-ի միջոցով էլեկտրոնային ստորագրությունը. պաշտոնյա

Սովորական SIM քարտի միջոցով արդեն հնարավոր է կատարել էլեկտրոնային ստորագրություն, իսկ e-SIM-ի միջոցով դա հավանաբար հնարավոր կլինի անել մեկ ամսից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Առաջիկայում Հայաստանում հասանելի կլինի վիրտուալ SIM քարտի միջոցով էլեկտրոնային ստորագրությունը։ Այս մասին 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը։
700-750 հազար մարդ հայտարարագիր չի ներկայացնի. Նաիրի Սարգսյանը` նախագծի բացերի մասին
Նա հիշեցրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը էլեկտրոնային պետական ծառայությունների զարգացմանը նվիրված խորհրդակցություններում բազմիցս հանձնարարել է ապահովել հանրային էլեկտրոնային նույնականացման հնարավորությունը, այդ թվում՝ հարկային հայտարարագրերի ստորագրման համար:
Ի պատասխան պատգամավոր Արսեն Թորոսյանի դիտարկմանը, թե սովորական SIM-ի միջոցով ստորագրությունն արդեն հասանելի է, իսկ վիրտուալ SIM-ի միջոցով՝ ոչ, Երիցյանը տեղեկացրեց, որ անհրաժեշտ տեխնիկական լուծումը նախապատրաստվել է դեռևս մարտին, մնում է միայն ավարտել դրա օրենսդրական ձևակերպումը։
«Հուսով ենք, որ ընթացիկ ամսում բոլոր անհրաժեշտ օրենսդրական ընթացակարգերը կավարտվեն, և մենք կկարողանանք քաղաքացիներին առաջարկել էլեկտրոնային ստորագրության նոր ձևաչափ», - նշեց նա:
Հիշեցնենք` Հայաստանի ավելի քան 700 հազար քաղաքացիներ, բոլորը՝ վարձու աշխատողներ, առաջին անգամ պարտավոր են եկամուտների և գույքի հայտարարագրեր ներկայացնել 2024թ– համար։ Վերջնաժամկետն ի սկզբանե սահմանված լինելով մայիսի 1-ը` երկարաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը:
Անձը կենթարկվի՞ քրեական պատասխանատվության` հայտարարագիր չլրացնելու համար. ՊԵԿ պատասխանը