Էլինա Ավանեսյանը նահանջել է WTA ցուցակում

Ցուցակի առաջին հորիզոնականը պահպանել է Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik․ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) համաշխարհային վարկանիշում նահանջել է 7 աստիճանով։
Նա այս պահին 47–րդն է աղյուսակում։ Նախորդ ցուցակում 40-րդն էր։
«Վախենում են». Ռոտենբերգը` Հայաստանում մարմնամարզության ոլորտի խնդիրների մասին
WTA աղյուսակում առաջին հորիզոնականը պահպանել է Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան, որը «Ռոլան Գարոսի» եզրափակիչում պարտվել էր երկրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
Պատանի շախմատիստ Դավիթ Պողոսյանը ՌԴ-ում բացարձակ չեմպիոն է դարձել