Իր հարսանիքից օրեր առաջ մահացել է «Միսս Էկվադորը»

Արգուելոյի մահվան պատճառները չեն նշվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Էկվադորում 28 տարեկանում մահացել է հայտնի մոդել, «Միսս Էկվադոր 2024»–ի տիտղոսակիր Մարիա Լորենա Արգուելոն: Աղջիկը մահացել է սեփական հարսանիքից օրեր առաջ, գրում է Daily Mail թերթը։
Մրցույթի կազմակերպիչները հաստատել են աղջկա մահվան փաստը՝ ցավակցություն հայտնելով, սակայն լրացուցիչ մանրամասներ չեն ներկայացրել:
Daily Mail-ը մեջբերում է Մարիայի փեսացուի խոսքերը` պսակադրությանը մնացել էր մի քանի օր: Բոլոր մտերիմների համար մահվան լուրը մեծ հարված էր:
Տպավորիչ և հմայիչ․ 2022 թվականի տիտղոսակիր գեղեցկուհիների լուսանկարները
Մարիա Լորենա Արգուելոն ծնվել էր 1997 թվականի մարտի 12-ին։ Նա սովորել էր Լաս Ամերիկասի համալսարանում և մասնագիտությամբ վիրաբույժ էր։