Հունիսի 6–ին կայծակի հարվածից մահացած զինծառայողի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել

Նարեկը Տաշիրից էր, սովորում էր Մխիթարյան միաբանության ճեմարանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Կայծակի հարվածից մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնի դարձավ սեփական աղբյուրից։
Մեր տեղեկություններով` նա դիրքերում է եղել, երբ կայծակը խփել է։
«Նարեկը Տաշիրից էր, սովորում էր Մխիթարյան միաբանության ճեմարանում (կաթոլիկների)։ Մինչև բանակ զորակոչվելն ապրում էր մոր ու եղբոր հետ»,–հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել էր, որ հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, կայծակնահարության հետևանքով մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։