Վրացական երգ-երաժշտություն՝ Երևանի կենտրոնում

Sputnik
Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի շրջանակում այսօր Երևանի Մաշտոցի պողոտայում՝ Դիանա Աբգարի անվան պուրակում տոնական միջոցառում էր։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են վրացական գինին և ազգային խոհանոցը:
Իսկ ավելի ուշ՝ ժամը 20-ից, մեկնարկել է բացօթյա համերգ, որի շրջանակում երաժշտական կատարումներով հանդես են եկել «Ռանինա» քառյակը և «Գուֆի լենդ» երաժշտական խումբը։