Ռյազանի մարզի ռազմական օբյեկտում պլանավորված ահաբեկչություն է կանխվել. տեսանյութ

Հանցագործի մոտ հայտնաբերվել է տրավմատիկ ատրճանակ, որը հարմարեցված է եղել մարտական փամփուշտ կրակելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ռյազանի մարզի ռազմական օբյեկտում կանխվել է ահաբեկչություն, որը նախապատրաստած հանցագործը մտադիր էր իրականացնել անօդաչու թռչող սարքերի միջոցով. նա ուժայիններին դիմադրություն է ցույց տվել և չեզոքացվել: Այս մասին հայտնում է Ռոսգվարդիան։
«Ռոսգվարդիայի ծառայողները, որոնք ապահովում են ուժային գերատեսչություններից մեկի ռազմական օբյեկտի պահպանությունը, դիտարկման տեխնիկական միջոցների օգնությամբ հայտնաբերել են հանցագործին, որն ԱԹՍ-ի կիրառմամբ ահաբեկչական գործողություն էր նախապատրաստում։ Ձերբակալության ընթացքում հանցագործը զինված դիմադրություն է ցույց տվել և չեզոքացվել», - ասվում է գերատեսչության տելեգրամյան ալիքում։
Հաղորդվում է, որ հանցագործի մոտ հայտնաբերվել է տրավմատիկ ատրճանակ, որը հարմարեցված է եղել մարտական փամփուշտներով կրակելու համար։
Կուրսկի և Բրյանսկի 3 ահաբեկչությունները կազմակերպել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները
Դիվերսիոն-ահաբեկչական գործողության նախապատրաստման վայրում Ռոսգվարդիայի հատուկ նշանակության ջոկատի ծառայողները վնասազերծել են արձակման պատրաստ երկու հեռակառավարվող անօդաչու թռչող սարք, որոնցում որպես մարտական լիցք տեղադրված էին ՌԿԳ-3 նռնակներ: