ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին շնորհավորել է Կուրբան Բայրամի կապակցությամբ։ Նա գրառում է արել X սոցիալական ցանցում։
«Շնորհավորում եմ Ադրբեջանի Հանրապետությանը և ադրբեջանական ժողովրդին Կուրբան Բայրամի կապակցությամբ։ Մեր երկրներին ու ժողովուրդներին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում»,– գրել է նա։
Հիշեցնենք` Փաշինյանը երեկ` հունիսի 5-ին, Կուրբան Բայրամ տոնի առթիվ շնորհավորել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։