ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Հայաստանում կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, կայծակնահարության հետևանքով մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը»,– ասված է հաղորդագրությունում:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։