Դասեր, խաղեր, պարեր և մրցույթներ. Երևանի Սիրահարների այգում նշվել է «Պուշկինֆեստը»

«Պուշկինֆեստ» փառատոնը, որը նվիրված է ռուս բանաստեղծ Ա. Ս. Պուշկինի ծննդյան օրվան, ինչպես նաև ռուսաց լեզվի օրվան, անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ:
Sputnik
Ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի ծննդյան օրը Երևանի կենտրոնում՝ բաց երկնքի տակ, իսկական գրական-մշակութային ներկայացում է ծավալվել: Մշակութային նախագծերի ղեկավար Նատալյա Սահակյանի խոսքով՝ այս տոնն արդեն ավանդական է դարձել և անցկացվում է երրորդ տարին անընդմեջ:
Ռուսերենը շարունակում է երկրներ միավորել. Երևանում անցկացվել Է ԱՊՀ ռուսագետների համաժողովը
Սիրահարների այգում տեղադրված 4 թեմատիկ տաղավարներում անցկացվել են ժողովրդական արհեստների վարպետության դասեր, խաղեր, պարեր և մրցույթներ, ասմունքել են Պուշկինի բանաստեղծությունները, ինչպես նաև գործել են լուսանկարահանման հատվածներ:
Տոնն ավարտվել է Ռոսսոտրուդնիչեստվոյի կողմից անցկացված մրցույթների և օլիմպիադաների հաղթողներին մրցանակների հանձնման արարողությամբ: