Փեզեշքիանն ու Էրդողանը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Իրանի և Թուրքիայի նախագահները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր», - հայտնել է գրասենյակը:
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան շարունակում է աշխատել թուրք-իրանական հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդմանն ուղղված առաջիկա քայլերի ուղղությամբ:
Իրանը կշարունակի ԱՄՆ-ի հետ բանակցությունները և չի վախենում սպառնալիքներից. Փեզեշքիան