Մոսկվա–Տոկիո հարաբերությունները դեգրադացվել են` հասնելով աննախադեպ ցածր մակարդակի. ՌԴ ԱԳՆ

Երկխոսության վերականգնումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ճապոնական կառավարությունը հրաժարվի հակառուսական գծից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Ճապոնիայի դեսպան Ակիրա Մուտոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ռուս-ճապոնական հարաբերությունների մակարդակն աննախադեպ իջել է պաշտոնական Տոկիոյի մեղքով: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։
«Ճապոնական կողմի նպատակաուղղված գործողությունները հանգեցրել են երկկողմ հարաբերությունների աննախադեպ դեգրադացիայի»,-ընդգծել են նախարարությունում:
ԱԳՆ-ում ընդգծել են, որ երկխոսության վերականգնումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ճապոնական կառավարությունը հրաժարվի հակառուսական գծից, որը վարում է Ուկրաինայի հարցում Արևմուտքի հետ համերաշխության շրջանակներում:
Մոսկվայում կարծում են, որ հակառակ դեպքում հարաբերությունների կարգավորման հեռանկարներ գոյություն չունեն։
Պատասխան Տոկիոյին. Մոսկվան կարգելի Ճապոնիայի 13 քաղաքացու մուտքը Ռուսաստան