ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 4-ին շրջանների զգալի մասում, 6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 5-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 3-4-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով, հունիսի 5-8-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Օդի ջերմաստիճանը հունիսի 3-4-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով, հունիսի 5-8-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում հունիսի 4-ին, 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հունիսի 4–ի ցերեկը կլինի 21–23 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին սպասվում է +17...+19 աստիճան։