Հիշո՞ւմ եք չոր նավահանգիստը, որը պետք է բացվեր Գյումրիում։ Բացվել է. բայց Թբիլիսիում։ Դա ժամանակակից լոգիստիկ կենտրոն է, որը միացնում է Բաթումի և Փոթիի նավահանգիստներն ու լոգիստիկ օբյեկտները: Այն «Միջին միջանցքով» միացնում է Արևմտյան Ասիայի արտադրական կենտրոնները Արևելյան Եվրոպայի սպառողական շուկաների հետ։ «Չոր նավահանգիստը» նաև շատ մոտ է Թբիլիսիի օդանավակայանին` ընդամենը 6 կմ հեռավորության վրա։
Ինչո՞ւ Վրաստանն արագ իրականացրեց նախագիծը, իսկ Հայաստանում այն այդպես էլ մնաց թղթի վրա։ Պատճառների մասին զրուցել ենք քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։