Մոխրի, գազի և քարերի հսկայական սյուն. Էտնա հրաբխի ժայթքումը` լուսանկարներում

Էտնան Եվրոպայի ամենամեծ գործող հրաբուխն է։
Sputnik
Սիցիլիայի Էտնա հրաբուխից հրաբխային մոխրի, գազի և քարերի հսկայական սյուն է ժայթքել, որի բարձրությունը հասել է 6,5 կմ-ի:
Օդային տագնապը կարմիր աստիճանի հասել է հունիսի 2-ին, այս պահին այն նարնջագույն է մնում։
Էտնան Եվրոպայի ամենամեծ գործող հրաբուխն է, սակայն Իտալիայի իշխանությունները հայտարարում են, որ այս պահին բնակչության համար վտանգ չկա:
Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել․ 6000 մարդ տարհանվել է
Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (INGV) տվյալներով՝ ժայթքման բնույթը հուշում է, որ խառնարանի մի կողմում, ամենայն հավանականությամբ, փլուզում է տեղի ունեցել:
«Տեսախցիկները պիրոկլաստիկ հոսք են ֆիքսել, որը, հավանաբար, պայմանավորված է հարավարևելյան խառնարանի հյուսիսային լանջից նյութի փլուզմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Այդպիսի հոսքերը կարող են չափազանց վտանգավոր լինել շրջակա տարածքի համար, սակայն առայժմ անմիջական վտանգի նշաններ չեն նկատվում:
1 / 8

Էտնա հրաբխի ժայթքումը. Իտալիա

2 / 8

Էտնա հրաբխից բարձրացող ծխի ամպերը

3 / 8

Մոխրի և գազի ամպը բարձրանում է գագաթի խառնարաններից մոտ 10 կիլոմետր բարձրությամբ

4 / 8

Մոխրի և գազի ամպը

5 / 8

Էտնան կրկին ժայթքում է՝ սկսած հարավարևելյան խառնարանից

6 / 8

Մոխիրն իջել է հրաբխի արևմտյան և հարավարևմտյան լանջերի վրա

7 / 8

Մոխրի և գազի ամպը

8 / 8

Էտնա հրաբխի ժայթքման ժամանակ մոխրի և գազի ամպը բարձրանում է գագաթի խառնարաններից մոտ 10 կիլոմետր բարձրությամբ

Հիշեցնենք` Էտնան Եվրոպայի ամենաբարձր ակտիվ հրաբուխն է։ Այն զբաղեցնումէ 1200 քառակուսի կիլոմետր տարածք՝ այս ցուցանիշով գրեթե 2,5 անգամ գերազանցելով իր ամենամոտ «մրցակցին»՝ Վեզուվին։