Ղրիմում ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։
Նշվում է, որ ձերբակալվածը ռումբ է պատրաստել ահաբեկչություն իրականացնելու համար։
Իրավապահները պարզել են, որ Թեոդոսիայի բնակիչն իր օգնությունն է առաջարկել Ուկրաինայի անվտանգության ծառայությանը (ՈւԱԾ) և ներգրավվել գաղտնի համագործակցության մեջ: Համադրողի հանձնարարությամբ նա Ղրիմում գտնվող երկու թաքստոցից հանել է նախապես պատրաստված բաղադրիչները և, տեսակապի միջոցով հրահանգ ստանալով, ինքնաշեն պայթուցիկ սարք հավաքել դրանցից։
«Չարագործն ինքնաշեն սարքը տեղադրել է Սևաստոպոլի Բալակլավսկի շրջանում գտնվող թաքստոցում»- նշել է ԱԴԾ-ն:
Քրեական գործէ հարուցվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով (պետական դավաճանություն) և Ռուսաստանի քրեական օրենսգրքի 222.1-րդ հոդվածի 1-ին մասով (պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, իրացում, պահպանում, տեղափոխում, առաքում կամ կրում):